Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կարմիր գինին խորհուրդ է տրվում նիհարելու համար. 1in.am

Կարմիր գինին խորհուրդ է տրվում նիհարելու համար. 1in.am

Բժիշկները պարզել են, որ քաշը պահպանելու կամ նիհարելու լավագույն միջոցը կարմիր չոր գինի խմելն է: Իրենց ուսումնասիրությունների արդյունքները հեղինակները ներկայացրել են International Journal of Obesity-ում:

Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին պարունակում է մեծ քանակությամբ ռեսվերատրոլ նյութ՝ պաշտպանական ֆենոլային միացություն, որը նպաստում է կալորիաների այրման և սպիտակ ճարպային հյուսվածքն օգտակար ճարպային հյուսվածքի վերածվելուն:

Ռեսվերատրոլը գինու մեջ պարունակում է խաղողի շնորհիվ, որն այդ նյութն արտադրում է մակաբույծներից պաշտպանվելու համար: Գիտնականները նաև նշում են, որ այդ միացությունը պարունակող շատ մթերքներ ևս կարող են օգտակար լինել նիհարելու համար, օրինակ, հապալասը, ելակը, ազնվամորին, խնձորը:

Իրենց եզրակացություններին մասնագետները եկել են մկների վրա կատարված փորձերի արդյունքում: Կրծողներին ամեն օր ռեսվերատրոլ են տվել, ինչի արդյունքում՝ մկների օրգանիզմում 40%-ով նվազել է սպիտակ ճարպի քանակը:

Կարմիր գինու օրական խորհուրդ տրվող քանակը 340 մլ է՝ 2-3 գավաթ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. zeludok.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ